«Վրաստանում ժողովրդավարության բարելավման ոչ մի նշան չենք տեսնում». ԵՄ-ն նախազգուշացնում է նոր պատժամիջոցների մասին

Վրաստանում մենք ժողովրդավարության, ազատության և այն արժեքների տեսանկյունից, որոնք պաշտպանում է Եվրամիությունը, իրավիճակի բարելավման ոչ մի նշան չենք տեսնում: Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Անիտա Հիփերը։

«Մենք չենք տեսնում ներկա իրավիճակի բարելավման որևէ նշան ժողովրդավարության, ազատության և ԵՄ-ի կողմից պաշտպանվող արժեքների տեսանկյունից՝ լինի դա քաղաքացիական հասարակության, թե խոսքի ազատության հարցում։ Ինչ վերաբերում է քաղաքական համատեքստին, ինչպես գիտեք, մենք իջեցրել ենք քաղաքական հարաբերությունների մակարդակը։ Նաև կասեցրել ենք Վրաստանի իշխանություններին ուղղվող ողջ ուղղակի օգնությունը և չեղարկել ենք առանց վիզայի ռեժիմը դիվանագետների, բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների համար։ Մենք միշտ կանգնած կլինենք վրաց ժողովրդի կողքին և կդիտարկենք նաև հետագա միջոցները Վրաստանի իշխանությունների նկատմամբ՝ երկիրը ժողովրդավարական ուղի վերադարձնելու համար», — հայտարարել է Անիտա Հիփերը։

Leave a Comment