ԱՄՆ-ի հետ բանակցությունները լավ մեկնարկ են, քննարկումները կշարունակվեն. Իրանի ԱԳ նախարար

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։ Նա հանդիպումը գնահատել է որպես լավ սկիզբ։

Նախարարի խոսքով՝ երկու կողմերին հաջողվել է մտքեր փոխանակել դիրքորոշումների շուրջ բարենպաստ միջավայրում։

«Սա լավ սկիզբ էր, որը կարող է ունենալ նաև լավ շարունակություն։ Մենք պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Սակայն հաջորդ հանդիպման ժամանակն ու վայրը կորոշվեն կողմերի մայրաքաղաքներում», — նշել է Արաքչին։

Leave a Comment