Փետրվարի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Բաքվի «դատարանը» երկարատև, ինչպես նաև ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի 7 առաջնորդի և նրանց շինծու գործով անցնող գերիներին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել են «Զայեդ» մրցանակը:
Բաքվից հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին:
Արդարադատության նախարարը հայտնել է, որ Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին:
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկը հասել է Հայաստան:
Նախագահականի դիմաց քաղաքացիները Վահագն Խաչատուրյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովի կայանալիք ընտրություններին Մոսկվայի միջամտության և ԵՄ-ից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են։
«Ռոսիա» տոնավաճառի առևտրականները գործադուլ ու բողոքի ակցիա են արել:
ՀԷՑ-ից մինչև այսօր 58 աշխատակից է հեռացվել:
Արամ Առաջինը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին:
Ֆիրդուսի բնակիչներն ակցիա են իրականացրել գերակա շահի մասին օրենքի փոփոխության դեմ:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է:
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին ասուլիսին հնչեցրած արտահայտությունների համար։
Իրանի սահմանն ապօրինի հատելու համար Հայաստանում 7 բանգլադեշցու են կալանավորել:
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 2 «Գրեմմի» մրցանակի է արժանացել:
