ԵՄ վիզաների ազատականացման ծրագրով կատարվել է 7 հենանիշ

ԵՄ վիզաների ազատականացման ծրագրով կատարվել է 7 հենանիշ

6 փետրվարի 2026 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին։

ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացվել է, որ գործողությունների ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 7 հենանիշ, 10-ը գտնվում է իրագործման փուլում, իսկ ևս 5-ը՝ մեկնարկային փուլում, հայտնում է Արմենպրեսը:

Հայաստանը և ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսությունն սկսել են 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է համապատասխան գործողությունների ծրագիրը, որի իրագործման ուղղությամբ կառավարությունն այժմ ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment