Դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ, հայտնել է դատախազությունը:

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը՝ Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել, մասնավորապես 3 անշարժ գույք, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք, 1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը, 3 տրանսպորտային միջոց, 4 իրավաբանական անձանցում մասնակցություն, 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Աղաբեկյանը 2019-ի հունիսին ազատվել էր Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Leave a Comment