6 փետրվարի 2026 – 15:22 AMT
PanARMENIAN.Net – Առևտրային տվյալների համաձայն՝ բիթքոինի փոխարժեքը տարեսկզբից ի վեր նվազել է մեկ քառորդով։ Կրիպտոարժույթների խոշորագույն բորսայում՝ Binance-ում, Երևանի ժամանակով ժամը 7:22-ին, բիթքոինի գինը նվազել է 9․04 տոկոսով՝ կազմելով 64,806․56 դոլար։ Մինչ այդ գինը հասել էր նվազագույնին՝ 60 հազար դոլարի, որը ամենացածրն է 2024 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնում է CoinMarketCap պորտալը, որն ամփոփում է ավելի քան 20 բորսաների տվյալները, վերջին մեկ օրվա ընթացքում բիթքոինի արժեքը նվազել է 8․87 տոկոսով՝ հասնելով 64,791․42 դոլարի։ Վերջին յոթ օրվա ընթացքում կրիպտոարժույթը կորցրել է իր արժեքի 16․2 տոկոսը, իսկ հունվարի 1-ից ի վեր՝ 26․7 տոկոսը։