Պենտագոնը Մերձավոր Արևելքում ունի ավելի քան 450 «Տոմահավկ» հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել Իրանին հարվածելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ լույս տա, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Պենտագոնը նաև ավելի քան 450 «Տոմահավկ» ցամաքային հարձակման հրթիռներ ունի, որոնք տեղակայված են տարածաշրջանում (Մերձավոր Արևելքի – խմբ.) գտնվող նավերի վրա՝ զենքեր, որոնք պատրաստ են օգտագործվել ռեժիմի դեմ, եթե Թրամփը կանաչ լույս տա գործողությանը»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով ներկայանալ չցանկացած ամերիկացի պաշտոնյայի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան և հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնվի «արդար և հավասար» գործարքի, որը կնշանակի միջուկային զենքի լիակատար վերացում: Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակներում: Նա հայտարարել է, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի» և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»: