Զուտ օրենքի տեսանկյունից Գռզոյի արածը անօրինականություն չէ. իր տարածքն է, ուստի ինչպես ուզում, այնպես էլ վարվում է: Բայց այստեղ կա հարցի քաղաքական շերտը, որը Գռզոն հաշվի չի առել. «Ռոսիայի» առևտրականները ժամանակին Նիկոլի հավատարիմ ընտրազագվածն էին, նրան էին ընտրել ու նրան էին ամբողջ հոգով «բալետ անում» ընտրություններում: Ճիշտ է՝ կա տեսակետ, որ դրա պատճառը Գռզոյի կողմից նրանց նկատմամբ գործադրված լատենտ ճնշումներն էին, բայց փաստը մնում է փաստ:
Նոր ընտություններին մի քանի ամիս է մնում ընդամենը, իսկ հայտնի է, որ Նիկոլի ընտրազանգվածի մեծ մասը հենց առևտրականներն են կազմում, ուստի այդ շերտի նկատմամբ նման կամայական ոտնձգությունը կարող է ազդակ դառալ մյուսների համար ևս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Նիկոլին կարող են է՛լ ձայն չտալ:
Գռզոն թերևս հասկացել է, որ պայքարն աշխարաքաղաքական բնույթ է առավելապես կրելու, ու հաղթելու է այն կողմը, որին հարող աշխարհաքաղաքական բևեռն մավելի հզոր է գնվելկու: Դրա համար էլ ուզածի պես է վարվում առևտրականների հետ՝ չմտածելով քվե կորցնելու մասին. ՔՊ-ում հաղթանակի հարցում ոչ ոք չի կասկածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: