Մոսկվայում մահափորձ է կատարվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։
Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ և փախել։ Ալեքսեևը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Հաղորդվումէ, որ 2023 թվականի հունիսին՝ Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ, Ալեքսեևը, պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ միասին, Դոնի Ռոստովում գերեվարվել են «Վագներ»-ի մարտիկների կողմից։
Ալեքսեևը Գլխավոր հետախուզական վարչության առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: 2017 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:
