«Երկու
տարի առաջ խոսում էինք այն մասին, թե կլինի՞ արդյոք նոր հարձակում, թե՞ ոչ, այսօր
խոսում ենք այն մասին, թե ինչ ապրանք է հնարավոր վաճառել կամ չվաճառել, կամ
բենզինի գինը ինչքանով իջավ կամ չիջավ: Պատերազմից խաղաղության խոսակցությունն
արդեն իսկ ֆանտաստիկ է, իսկ խաղաղությունից օգուտներ քաղելու խոսակցությունը շատ
լավն է, և պետք է մաքսիմալ օգուտներ ունենանք»,- այսօր մամուլի ասուլիսում
հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու
հայկական ապրանքներ չեն արտահանվում Ադրբեջան:
Նախարարն
ընդգծեց, որ այդ պրոցեսը ժամանակատար է, ուսումնասիրվում են երկու երկրների
շուկաները, և ի վերջո դա մասնավորի գործն է, իսկ պետությունը պայմաններ ստեղծելու
քաղաքականության կրողն է:
Մեկ
տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ
Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն, հավելեց Պապոյանը: