Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Վահե Հովհաննիսյան

Tert.am-ը գրում է.


Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։



Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց.


Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։

Նախօրեին տեսախցիկների առաջ տեղի ունեցավ պատվիրակության ստորացման հրապարակային ակտը, երբ Հայաստանի պատվիրակությունը խոնարհման գնաց Ալիևին, որն անշարժ-անթարթ իշխում էր միջավայրում։

Ոչինչ չէր խանգարում Նիկոլին մրցանակը ստանալիս ասել. «շնորհակալություն, բայց ես չեմ կարող սա լիարժեքորեն ընդունել, որովհետև Բաքվի բանտերում պահվում են իմ հայրենակիցները»։ Ոչինչ չէր խանգարում ասել, որ սա լիարժեք խաղաղություն և լիարժեք մրցանակ չէ, քանի դեռ նույն պահին քանդվում են հայկական եկեղեցիները, քաղաքները, գյուղերը, քանի դեռ հարյուր հազարավոր հայեր զրկված են իրենց հարազատների գերեզմաններ այցելելու, իրենց տունը մտնելու իրավունքից։

Ո´չ միջազգային իրավունքն էր արգելում, ոչ՝ միջազգային էթիկետը։ «Արգելում էր» մեկ բան՝ Հայաստանում բարոյականության հոգեվարքը, Հայաստանում ներքին ճնշման բացակայությունը։

Առաջիկա ընտրություններին բարոյական բաղադրիչը պետք է գերիշխի։ Հանկարծ չմտածենք, թե միայն սոցիալական ու տնտեսական խոստումներով կարողանալու ենք հասարակական տրամադրություններում խոշոր բեկում մտցնել։

Պետք չէ վախենալ, պետք չէ խուսափել՝ հայ ընտրողին, բոլոր ընտրազանգվածներին բարոյական ընտրության առաջ դնելուց։ Ստիպենք վիրավորվել, ստիպենք նեղվել, ստիպենք չվախենալ՝ ընդունելուց, որ մեզ ստորացնում են։ Հենց այս՝ բարոյականության բաղադրիչով է հնարավոր բեկում մտցնել 60 տոկոս անտարբերների, չկողմնորոշվածների վճռորոշ ընտրազանգվածում։ Ավելին, նույնիսկ «680 հազարից» մնացած անորոշ ընտրազանգվածում է պետք դա անել։ Բագրատ Սրբազանն ասում է. տաճարը կհաղթի փողոցին, հոգևոր Հայաստանը կհաղթի իրական-կեղծ Հայաստանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment