Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ

Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ

Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին զրուցել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին Վրաստանի նախագահ Կավելաշվիլին գրել է իր «ֆեյսբուքի» էջում։

Կավելաշվիլին և Բոչորիշվիլին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրիի կողմից կազմակերպված ընդունելությանը։

«Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա», – գրել է Կավելաշվիլին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում շատ սառն են և երկրները բարձր մակարդակի հաղորդակցություն հազվադեպ են ունենում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment