ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։

Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։

Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։

Հիշեցնենք, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու։

Leave a Comment