Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել և գերազանցել Եվրոպայի ռեկորդը

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել և գերազանցել Եվրոպայի ռեկորդը

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր մեկնարկել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

10 մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.

10 մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.

Մ18տ. / Հայկ Սարգսյան – 9-րդ տեղ,
Մ18տ. / Արմեն Գևորգյան – 25-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան – 13-րդ տեղ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment