Անհասկանալի է, թե Դավոյան Արփոն ինչի՞ց է տրտնջում



Դավոյան Արփոն ընդդիմադիր ԶԼՄ-ներին մեղադրել է ՔՊ-ի արած լավ բաները չմեկնաբանելու, ստվերելու ու միայն բացթողումները հանրությանն ի ցույց դնելու համար: Պարզվում է, մասնավորապես, Ստեփանավանում երկրաշարժից հետո անօթևան մնացած 300 ընտանիքի համար եռահարկ շենքեր է Կառավարությունը կառուցում, մինչդեռ ըդդիմադիր լրագրողներն այդ մասին չեն գրում: Արփոն լրագրողներին մեղադրել է իրենց դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար. միայն իշխանամերձներն են լավ բաների մասին գրում, իսկ ընդդիմադիր լրագորղները «ցեխ են շպրտում»:

Ցավն էլ հենց այն է, որ իշխանամերձները միայն լավի մասին են գրում ու խոսում. Հ1-ը միացնում ես, լուրեր ես լսում, քեզ թվում է՝ Եվրոպայի կենտրոնում ես ապրում: Նիկոլական կայքերը կարդում ես, քեզ թվում է՝ Նիկոլը պուպուշ, անմեղ մի տղա է, որ գիշերները չի քնում, Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագրեր է կազմում, երկիրը պատերազմից է փրկում ու հզորացնում…

Ընդդիմադիր մամուլի առաքելությունը հենց իշխանություների թերությունները մատնանշելն ու նրանց «շնչին կանգնելն է»: Բա ի՞նչ անեն, սազն առնեն ձեռքներին, Արցախը կործանած, Հայաստանն Իլհամի ղազը սարքած իշխանություների գովքն անե՞ն, թե՞ Դավոյան Արփոյով հիանան ու ծափահարեն: Լրագրողները հասարակության սանիտարներն են, իսկ ընդդիմադիր լրագորղները՝ իշանության:

Ինչո՞ւ Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ները երկրում ստեղծված իրավիճակի ու ծառացած մարտահրավերների մասին չեն խոսում կամ ինչո՞ւ ընդդիմադիր գոծիչներին չեն փառաբանում, դե թող ասի Արփոն: Դե թող անեն: չեն անում, որովհետև չեն համարձակվում, որովհետև անելու դեպքում Նիկոլը ոչ միայն փողը կկտրի, այլև խմբագիրներին կձերբակալի:

Այնպես որ՝ Արփոն նեղանալու տեղ չունի. խաղի կանոներն իշխանություններն են թելադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment