Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Սիրելի երևանցիներ, որակյալ բժշկական օգնությունն սկսվում է վստահելի պայմաններից և ժամանակակից հնարավորություններից։

Վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք նպաստում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշմանը, արդյունավետ բուժմանը և երևանցիների անվտանգ սպասարկմանը։

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment