«Չայնիի» ոլորաններում բախվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրավորներ

Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի «Mercedes Sprinter» ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ հավաքված քաղաքացիների, իբրև թե վթարային իրավիճակ է ստեղծել։Այդ պահը քննիչները պարզում են։

Leave a Comment