ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հասարակական դաշտում գերակշռող չի լինի անվստահության և ստի նարատիվը։
«Ես շատ հույս ունեմ, որ Հայաստանում լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում այն իրավիճակում, երբ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բացահայտ հայտարարել են Ռուսաստանին պատերազմ՝ ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով։
Շատ կցանկանայի, որ մեր երկրների հասարակական դաշտում անվստահություն տարածող կամ ստի նարատիվը գերակշռող չլինի և առաջնային չհանդիսանա», – ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։
Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք դեմ չէ, որպեսզի որեւէ գործընկեր զարգացնի արտաքին կապերը ցանկացած ուղղությամբ։ Սակայն Եվրոպական Միության գործընկերները մշտապես այդ երկրի առջեւ դնում են ընտրության հարցը՝ կամ մեզ հետ, կամ նրանց հետ։