Հակոբ Բադալյանը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո հայտարարել է, որ ձեռք են բերել ռազմաարդյունաբերական ոլորտում գործակցության մի շարք համաձայնություններ: Նա մասնավորապես հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան կարող է մասնակցել թուրքական հինգերորդ սերնդի KAAN ռազմական կործանիչ օդանավի նախագծի մշակմանը:
Ըստ Էրդողանի, Ռիյադը այդ նախագծին կարող է միանալ «ցանկացած պահի»»: