Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ -ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը: Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում վերահաստատվել է ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական բնույթը և արտաքին անվտանգության ու պաշտպանության քաղաքականության շրջանակում համագործակցության խորացման հանձնառությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական ու կառուցվածքային փոխանակումների կարևորությանը՝ որպես ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնասյուն։ Հաղորդագրությունում նշվում է, որ քննարկումները տեղի են ունեցել երկկողմ հարաբերություններում կարևոր փուլում՝ 2025 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵՄ–ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից և գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո։ Կարևորվել է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված […]