Եթե ՔԿ-ն այդ ոստիկանին չկալանավորի, ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին. Իոաննիսյան


Հասարակություն


Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու տարածված տեսանյութին։


Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։ Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։ Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան»։


Leave a Comment