Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու կոչով

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև Ադրբեջանում
պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով, հաղորդում է Nouvelles d’Arménie-ն։

Բանաձևի նախագիծը երեքշաբթի օրը լիագումար նիստում
ներկայացրել է պատգամավոր Լորան Վոկյեն։

Փաստաթղթի օգտին, որով կոչ է արվում ազատ արձակել
Ադրբեջանում պահվող հայերին,  քվեարկել են բոլոր
ներկաները՝ 183 խորհրդարանական:

Բանաձևի տեքստը առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության
խումբը։

 

 

Leave a Comment