5-6 ցմահ ազատազրկված պայմանական վաղաժամ ազատվել է. այս պահին ունենք 1406 կալանավոր. Գալյան


Հասարակություն


«Մեր նպատակն է, որ բոլոր դատավարություններն ունենան էլեկտրոնային հարթակ և թվային իրականացման հնարարվորություն»: 2025թ-ի կատարողականին նվիրված ասուլիսում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ էլեկտրոնային ծառայությունից կարող են օգտվել նույնականացման քարտ ունեցողները՝ «Ես եմ» համակարգի միջոցով։

Անդրադառնալով դիտարկմանը, որ պրոբացիոն ծառայությունը ցմահ դատապարտվածներին 20-30 տարի պատիժը կրելուց հետո էլ բացասական եզրակացություն է տալիս և չի սկսում պատժից վաղաժամկետ ազատման գործընթացը՝ Գալյանը հայտնեց, որ նոր կարգավորմամբ պատժից վաղաժամկետ կազատեն ՔԿՀ-ների զեկույցի հիման վրա, իսկ Պորբացոին ծառայությունը պետք է ուսումնասիրի վաղաժամկետ ազատվածի վարքը հասարակության մեջ։

«5-6 ցմահ ազատազրկված է պայմանական վաղաժամ ազատվել, ընդ որում՝ 2018 թ. հեղափոխությունից հետո»,-հայտարարեց նա։

Արդարադատության նախարարը չհամաձայնեց, որ կալանքը շարունակում է լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց՝ նշելով, որ կալանավորումների թիվը քչացել է բացի դա ներկայում կա 907 տնային կալանքի տակ մարդիկ և ՝ 1143 վարչական կալանք կրող։

«Այս պահին ունենք 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում»- ասաց Գալյանը՝ ընդունելով, որ այն մեծ թիվ է, բայց վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը լավարկելու է կալանավորման ինստիտուտը։


Leave a Comment