Դրական ցուցանիշ կա․ Գալյանը հայտնեց՝ քանի անձ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարությունը աշխատում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը կատարելագործելու վրա, իսկ համաներում չի լինելու։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվողների առումով դրական ցուցանիշ կա՝ նախորդ տարվա համեմատ այդ թիվն ավելացել է 33-ով։

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք կատարելագործում ենք բանտից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Ես բազմիցս ասել եմ` համաներում չի լինելու, փոխարենը մենք կենտրոնանում ենք անձանց անհատականացնող մեթոդների վրա։ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը հենց այդ մեթոդներից է։ 2025 թվականին պատժից վաղաժամկետ ազատվել է 171 անձ, իսկ 2024-ի ընթացքում՝ 138-ը»,- ասաց Գալյանը։

Նա ընդգծեց, որ զեկույցների որակը լավարկելու են, ինչը հնարավորություն կտա դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը։

Leave a Comment