2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական 280 հոգանոց նախնական ցուցակում ընդգրկվածները պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն, գրել է «Ժողովուդ» օրաթեթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն առաջին 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։
Թերթի տեղեկություննոով՝ առաջիկա օրերին կուսակցականները կենտրոնանալու են սեփական քաղաքական «գովազդի» վրա՝ սոցցանցերում հանդես գալով հայտարարություններով և ինքնագովազդային ուղերձներով։
Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։
