Դատախազություն․ Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի

Դատախազություն․ Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի

4 փետրվարի 2026 – 11:09 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը քրեական որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Կառավարության նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, ինչին հետևել են իրավական գործընթացներ:

«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,-ասել էր նա:

Չնայած վարչապետի կողմից հնչեցված դիտարկումներին՝ նա չի բացահայտել, թե հատկապես ինչ իրավական զարգացումների և կասկածելի գործարքների մասին է խոսքը

Վերջին շաբաթներին Հայկ Սարգսյանի և ՔՊ խմբակցության միջև նկատվել է լարվածություն։ Սկզբում հայտնի է դարձել, որ կուսակցության վարչությունը չի հաստատել Սարգսյանի առաջադրումն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նախատեսված ցուցակում, ինչը նա վիճարկել է՝ սակայն՝ անարդյունք:

Հետագայում արդեն հեռակա հրապարակային վեճ է ծագել Հայկ Սարգսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, ինչից հետո Սարգսյանը հայտարարել է. «Սիմոնյանն իր ընկերը չէ»։

Leave a Comment