«Ռեալը» թույլ չի տվել Գարսիային վարձավճարով տեղափոխվել «Բորնմութ»

«Ռեալը» թույլ չի տվել պաշտպան Ֆրան Գարսիային վարձավճարով տեղափոխվել «Բորնմութ», հայտնում է The Athletic-ը։ Իսպանացին անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակը դիտարկում էր որպես խաղային պրակտիկան մեծացնելու հնարավորություն, ինչի պակասը նա զգում է Մադրիդում։

Թեև մասնավոր զրույցներում Գարսիան վստահություն է հայտնել ԱՊԼ տեղափոխվելու հավանականության վերաբերյալ, «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բաց չթողնել ֆուտբոլիստին։

Գարսիայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն նա հույս ունի ամռանը գտնել նոր թիմ, որտեղ կստանա ավելի շատ խաղաժամանակ։ Այս մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Leave a Comment