ԱՄՆ զինված ուժերը Արաբական ծովում խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր USS Abraham Lincoln ավիակրին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին:
ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը թռչում էր դեպի ավիակիրը «անհասկանալի մտադրություններով» և խփվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով ամերիկացի զինծառայողներ չեն տուժել, և ոչ մի սարքավորում չի վնասվել:
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և դրա մարտական խումբը Մերձավոր Արևելք էին ուղարկվել հունվարի վերջին՝ Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայումս բաղկացած են վեց էսկադրոնային նավերից, մեկ ավիակրից և երեք ափամերձ մարտական նավերից:
