2015թ․ Նորայր Քարտաշյանը հիմնադրեց «Մենուա» խումբը, որը հենց վարպետի բնորոշմամբ կատարում է հայկական ժամանակակից երաժշտություն։ Սակայն ժամանակակից՝ չի նշանակում անցյալը մոռացած։ Դ
րա ապացույցն է 7-րդ դարում գրված «Ուրախ լեր» ստեղծագործությունը՝ խմբի կատարմամբ։ «Նոտայից ստուդիայի» այս թողարկմանը Նորայր Քարտաշյանը պատմում է, թե ինչպես է այդ ստեղծագործությունը հասել մեր օրեր և ձայնագրվել Հանրային ռադիոյի ստուդիայում։