«Ի դեպ». 4 օրինակ, որ պայքարը եկեղեցու դեմ է, ոչ թե անհատների

Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց։

Հիշեցնենք, որ Արշակ սրբազանը ևս, ինչպես Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանները, կալանքի տակ է գտնվում քաղաքական դրդապատճառներով՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների մեկնարկած արշավի արդյունքում։

Սա, ցավոք, վերջին օրերի լրահոսում տեղ գտած միակ հակաեկեղեցական նորությունը չէ։

Սուրեն Պապիկյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ՀՀ Զինված Ուժերում այլևս չի լինելու հոգևոր ծառայություն։

1997 թվականից մինչ օրս Գարեգին Ա կաթողիկոսի և սպարապետ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ զինվորի կողքին ապրող և զինվորի հետ կռվողգնդերեցների գունդը այլևս բանակի մաս չի կազմելու։

Չհերքված տեղեկությունների համաձայն գնդերեցներին փորձել են պարտադրել միանալ իշխանությունների մեկնարկած հակաեկեղեցական արշավին, ինչն ապարդյուն է եղել և հենց դա էլ  հանգեցրել է նման որոշման կայացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment