https://arm.sputniknews.ru/20260203/katvoghikvosy-vtshrakanutjamb-kangnats-e-katarelu-ir-partakanutjunnery-jvon-ejbner-98360940.html
Կաթողիկոսը վճռականությամբ կանգնած է` կատարելու իր պարտականությունները. Ջոն Էյբներ
Կաթողիկոսը վճռականությամբ կանգնած է` կատարելու իր պարտականությունները. Ջոն Էյբներ
Sputnik Արմենիա
Ջոն Էյբների խոսքով` իրենք ՀՀ–ում են հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T18:24+0400
2026-02-03T18:24+0400
2026-02-03T18:24+0400
հայ առաքելական եկեղեցի
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
հայաստան
իշխանություն
ջոն էյբներ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65848167_0:94:1601:994_1920x0_80_0_0_3fbc2440729d2754c507108c6f20386e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարերգին Բ–ն ամուր, հաստատուն և վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է վեհափառին։Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբների խոսքով` իրենց կազմակերպությունը Հայաստանում է` հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու համար, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ Հայաստան էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։Էյբները նշեց, որ Բագրատ արբազանն իրենց երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65848167_0:0:1425:1068_1920x0_80_0_0_6d3658d8ef76b07502e3a33766c53aae.jpg.webp
հայ առաքելական եկեղեցի, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայաստան, իշխանություն, ջոն էյբներ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայաստան, իշխանություն, ջոն էյբներ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Ջոն Էյբների խոսքով` իրենք ՀՀ–ում են հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարերգին Բ–ն ամուր, հաստատուն և վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է վեհափառին։
Ի՞նչ է կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու շուրջ
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբների խոսքով` իրենց կազմակերպությունը Հայաստանում է` հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու համար, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։
Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ Հայաստան էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։
«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից։ Մենք շատ ուրախ ենք նրան տեսնել քաջ առողջությամբ, բարձր տրամադրությամբ։ Ի դեպ, արքեպիսկոպոսը մեզ ասաց, որ իր համար մեծ շնորհ է իր ազգին ծառայել բանտախցից։ Զարմանալիորեն նա դրական է տրամադրված՝ վստահ լինելով, որ ի վերջո արդարությունը, հաշտությունը գերիշխելու է Հայաստանում», – ասաց Ջոն Էյբները։
Էյբները նշեց, որ Բագրատ արբազանն իրենց երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։