Փետրվարի 1-ին «Վիեննա» ռեստորանում տեղի ունեցավ «Հենակետ» բիզնես ակումբի առաջին բիզնես լանչը, որը միավորեց ակումբի անդամներին մեկ հարթակում՝ նպաստելով փոխադարձ ծանոթության, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորմանը։
Միջոցառման մեկնարկին ակումբականներին ողջունեց «Հենակետ» բիզնես ակումբի հիմնադիր Արուսյակ Մարտիրոսյանը։ Իր ողջույնի խոսքում նա ընդգծեց ակումբի ստեղծման գաղափարական հիմքերը՝ նշելով, որ «Հենակետը» կոչված է դառնալ գործարարների համար վստահելի հարթակ, որտեղ հնարավոր կլինի համախմբել գաղափարներ, ամրապնդել կապերը և համատեղ ուժերով ստեղծել նոր արժեքներ։
Բիզնես լանչի ընթացքում քննարկվեցին արդիական գործարար թեմաներ, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղություններ, նաև «Հենակետ» բիզնես ակումբի զարգացման ռազմավարական քայլերն ու առաջիկա ծրագրերը։ Ակումբի անդամները ներկայացրին իրենց գործունեության հիմնական ուղղությունները, առաջիկայում սպասվող նորությունները, ծրագրերն ու զարգացման հեռանկարները՝ ստեղծելով գործարար կապերի ամրապնդման և ապագա համագործակցությունների մեկնարկի հիմք։
«Հենակետ» բիզնես ակումբի առաջին բիզնես լանչը կարևոր քայլ էր ակումբի համայնքի ձևավորման ճանապարհին՝ ընդգծելով միասնականության, համագործակցության և փոխադարձ աջակցության կարևորությունը ժամանակակից գործարար միջավայրում։ Ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին:
