3 փետրվարի 2026 – 18:03 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, և ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում։ Նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, հայտնել է, որ ամուսնու արյան ճնշումը վտանգավոր բարձր է, հայտնում է «Փաստինֆոն»:
«Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել»,-ասել է նա:
Լինդա Էուլջեքչյանը նշել է, որ առողջական խնդիրներին զուգահեռ ընտանիքն ունի նաև բնակարանային և սոցիալական դժվարություններ։
«Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգինին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար»,-ասել է նա:
Կնոջ խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը նաև դեռ չի կարողացել հանդիպել իր երեխաներին:
«Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,-ասել է նա:
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 2020թ․ նոյեմբերի 10-ին՝ Շուշի տանող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։