Հանրային մեղադրողը պետք է 54+1 անգամ ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից․ պաշտպան

https://arm.sputniknews.ru/20260203/hanrajin-meghadrvoghy-petq-e-541-angam-nervoghutjun-khndri-serzh-sargsjanic-pashtpan-98359780.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2217/55/22175556_137:0:1557:1065_1920x0_80_0_0_0fe75554c03818f188d3de2e692cfe10.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան, դատարան, նախագահ, մեղադրանք, ամրամ մակինյան, պաշտպան, փաստաբան

սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան, դատարան, նախագահ, մեղադրանք, ամրամ մակինյան, պաշտպան, փաստաբան

Բաժանորդագրվել

Պաշտպանները վստահ են, որ մեղադրող կողմը վատնել է պետական միջոցները, ռեսուրսներն ու ժամանակն այս մեղադրանքը կարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացումից հետո հանրային մեղադրողը պետք է 54+1 անգամ հրապարակային ներողություն հայցի՝ «հանցավոր» բառը տարբեր հոլովումներով նախագահի վերաբերյալ օգտագործելու համար։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անհեթեթ որակելով ՀՀ երրորդ նախագահին վերագրվող մեղադրանքները։

Պաշտպանը շեշտեց՝ ՀՀ երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում ու չի էլ ընդունելու։

Նշենք, որ այսօր դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելուն և Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելուն վերաբերող գործերը, որոնք միացված են մեկ վարույթով։

«Իմ համոզմամբ՝ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով թելադրված, իրավական տերմինների օգտագործմամբ գեղարվեստական տեքստ կլինեին, բայց շատ անհետաքրքիր։ Խմբային շահերից ելնելով՝ էմոկրատիայի պայմաններում փորձում են ազդել հասարակության հույզերի վրա։ Հափշտակության, վատնման, փողերի լվացման, կաշառքի հանցակազմի բոլոր պարտադիր տարրերն իսպառ բացակայում են, և փորձառու իրավաբանները չէին կարող դա չիմանալ։ Եթե ուսանող տարիներին ինձ պատմեին, որ հնարավոր է նման փաստական հանգամանքների պայմաններում այսպիսի խրոխտ ու մի քիչ ոչ շատ խրոխտ կեցվածքով մեղադրանքներ ներկայացնել, ես չէի հավատա»,- հավելեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մեղադրանքի կողմը վատնել է պետական միջոցները, ռեսուրսներն ու ժամանակն այս մեղադրանքը կարելու համար՝ փոխարենը բաց է թողել իրական հանցագործների դեմ պայքարը։

Ռուբեն Հակոբյանը սա անվանեց «օդապարիկների մեղադրանք»՝ հիշեցնելով, որ օդապարիկն ինչքան շատ են փչում, այն այնքան արագ է պայթում։ Վստահ է, որ այս մեղադրանքն էլ այդպես պայթելու է։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը հիմա քննվում են 2 վարույթներում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։

Leave a Comment