
Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Պակիստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն, արտգործնախարների մակարդակով, հրավիրվել են Ստամբուլ՝ Իրանի հարցով հնարավոր բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումների ձևաչափը մնում է անորոշ, սակայն «հիմնական հանդիպումը» տեղի կունենա ուրբաթ օրը։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև այս շաբաթ Ստամբուլում կայանալիք բանակցությունների առաջնահերթությունը ցանկացած հակամարտության կանխարգելումն ու երկու կողմերի միջև լարվածության նվազեցումն է», – նշել է աղբյուրը։