Հայաստանի դպրոցների 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Անդրեասյան – CIVILNET

Մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ։ Այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Իսրայելում կայացած «EducAItion 2026» նախարարական համաժողովի ժամանակ: Համաժողովի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր: Նա […]

Leave a Comment