Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60%-ից մինչև 20%

Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60%-ից մինչև 20%

Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, բայց դրա համար պետք կլինի վճարել։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ 

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստակամություն է հայտնում ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60 տոկոսից մինչև 20 տոկոս։ Նա նշել նաև, որ սա արվում է միայն ներքին պահանջները սպասարկելու համար միայն։

Շամխանին նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում Իսրայելը կդառնա Իրանի օրինական թիրախ, և արձագանքի մասշտաբը կախված կլինի հակառակ կողմի գործողություններից և քայլերից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment