Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ոստիկանը բռնություն է գործադրում քաղաքացու նկատմամբ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։
«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
