ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն «առյուծի սիրտ է կերել»



ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն հայտարարել է, թե իրենք պարտավոր են նախևառաջ առաջնորդվել ՀՀ շահերով. արտաքին քաղաքականություն վարելիս, ըստ Լիլոյի, պետք չէ մտածել Վրաստանի կամ Իրանի մասին, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս երրորդ երկրից եկող արձագանքների: Ըստ Լիլոյի՝ վախվորած մտածելակերպը չի կարող քաղական կատեգորիա համարվել:

Լիլոն ակնհայտորեն վախը շփոթել է հաշվարկի հետ՝ Նիկոլին դնելով Մակեդոնացու տեղը: Այսօր աշխարհում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն երկրների քանակը, որոնք իսկապես ունեն նման քաղաքականություն վարելու ռեսուրս: Հայաստանի նման փոքր, թշնամիներով շրջափակված պետությունները պարտավոված են լինել առավել նրբանկատ ու խոհեմ՝ կասկածի տակ չդնելու սեփական գոյությունը: Այս կանոնը հատկյապես կենսական է մեզ համար, որ դարձել են «մազից կախված» կիսապետություն:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ո՞րն է ՀՀ շահը, որի պաշտպանության դիքրերից է իբր հանդես եկել Լիլոն: Լիլոների պարագայում այս հարցի պատասխանը վաղուց հայտնի է՝ Հայաստանի շահն Իլհամի ազգային շահն է, Հայաստանի գոյության բանալին Էրողանի ձեռքերում է: Եթե Հայաստանի շահի ընկալումն այսպիսին է, ապա Նիկոլի վարած քաղաքականությունն անթերի է: Բայց արդյոք դա՞ է մեր ազգային շահը,կամ ինչպես՞ս կարող է որևէ ժողովրդի ազային շահը փոխկապակցված լինել տվյալ ժողովրդի դարավոր թշնամու շահերի հետ մի դեպքում, երբ թշնամանքի բուն պատճառն այդ շահերի արմատական հակասությունն է ու բախումը:

ՔՊ-ի արտաքին քաղաքականությունն ամբողջովին մի մեծ արկածախնդրություն է, որի պատճառով ՌԴ-ից արդեն հնչում են մեր դեմ պատերազմ սկսելու վերաբեյալ բաց հայտարարություններ,իսկ Իրանի դեսպանի շուրթերից՝ սպառնալիքներ: Այս ամենի պատճառը Նիկոլի «քաջությունն է». պետք է իսկապես «քաջ» մեկը լինես, որ չվախենալով մահից ու բանտից՝ թուրքի ազգային շահը քո երկրի ազգային շահերի հաշվին առաջ մղես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment