«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ֆինանանսական ճգնաժամը չխոչընդոտ չէ Հայաստանի երկաթգծի հատվածները կառուցելու համար։ Այս մասին համոզմունք է հայտնել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսում։
Լրագրողի հարցին, թե ՀՀ իշխանությունը մտադի՞ր է խզել Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության հետ պայմանագիրը, քանի որ ռուսական ընկերությունը սնանկ է, չի կատարում վարչապետ Փաշինյանի խնդրանքը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ առաջիկայում լրանում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը, որով Հայկական երկաթուղին հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, նախարարը պատասխանեց, որ ռուսական կողմի հետ պայմանագրի խզման մասին քննարկում չեն ունեցել և որոշում չունեն, ինչպես նաև ընդգծեց, որ պայմանագրի ժամկետն ավելի երկար է։
«Քննարկում և որոշում չունենք։ Դեռևս երկար ժամանակ կա պայմանագրի ժամկետի լրանալուն։ Այնունմանեայնիվ մենք քննարկում չեն ունեցել, գժյհետևաբար՝ որոշում չունենք։ Ֆինանսական խնդիրները մեզ չեն մտահոգում, որովհետև եթե մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ ծրագիրն իրագործելի է, վստահաբար՝ իրենք կիրագործեն, այդ ռիսկերը հաշվի ենք առնում»,- ասաց նաարարը։