Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը խզվել է. նոր կապալառուի համար մրցույթ կհայտարարվի. ՏԿԵ նախարար

Ավարտել ենք Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները, ինչն իր ծավալով աննախադեպ է Երրորդ Հանրապետության պամության մեջ, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարին, նա տեղեկացրեց, որ կապալառու ընկերությունն օրացուցային գրաֆիկից զգալի շեղումներով է աշխատում։

«Որոշում ենք կայացրել խզել, վերանայել նախագիծը։ Առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն, և այդ ժամանակ կկարողանամ աշխատանքների ավարտի մասով հստակ ժամկետներ ասել։

Հանրային մներդրումային կոմիտեում դրական եզրակացություն է ստացել 5 ջրամբարի կառուցման աշխատանքները։ Դրանց մասով նախագծերը կան, առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները, և 2026 թվականին բազմաթիվ աշխատանքներ պլանավվորած է իրականացնել։ Վստահ եմ, որ Կապսի շարունակությունը կհասցնենք մեկնարկել 2026 թվականի ընթացքում»,- ասաց նախարարը։

Leave a Comment