Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ասուլիս տեղի կունենա


Հասարակություն


Christian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական  կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու  մամուլի ասուլիսի, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների  արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության  վիճակի վերաբերյալ։


Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը,  որը նաև կպատասխանի լրագրողների հարցերին։ 


​ Նշենք, որ նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ  այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության  առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց  ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։  Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը,  CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։  Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի  ստորին պալատ) անդամ Էրիխ Վոնտոբելը։

  CSI-ի պատվիրակությունը և պարոն Վոնտոբելը կներկայացնեն վերջին այցի ընթացքում  արձանագրված փաստերն ու եզրակացությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին։  Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Երևանում գործող իրավապաշտպան հասարակական  կազմակերպության՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները։  ՔԻՀԿ-ն նոյեմբերին հրապարակել է հայերեն և անգլերեն զեկույց՝ «Անարդարությունը  Հայաստանում․ 2025 թվականի զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս 1  (մայիս–սեպտեմբեր)» վերնագրով։ Այս ասուլիսի ընթացքում ՔԻՀԿ-ի ներկայացուցիչները  կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական  ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումների  վերաբերյալ վերջին զարգացումները։   

Ուղիղ հեռարձակումը հետեւյալ հղումով:


Leave a Comment