ՊԵԿ–ը բացահայտել է 23,4 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. կա կալանավորված

https://arm.sputniknews.ru/20260203/peky-bacahajtel-e-234-kg-tmramijvoci-maqsanengutjan-depq-ka-kalanavvorvats-98344287.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341303_161:0:1121:720_1920x0_80_0_0_209af53ab38b8f410aa3a1bf8bfddb3e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրանյութ, մարիխուանա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, видео

պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրանյութ, մարիխուանա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, видео

Բաժանորդագրվել

Թմրամիջոցների Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով ևս 2 քաղաքացի էլ ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն խոշոր խմբաքանակի՝ շուրջ 23,4 կգ մարիխուանայի մաքսանենգության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Օրեր առաջ «Ագարակ» սահմանային անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդիչիերկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է 23,4 կգ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացին սկզբում ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։

23–ամյա երիտասարդի մոտ 42 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

Այլ օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում էլ Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով հայտնաբերվել են ևս 2 քաղաքացի։ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն և ձերբակալվել։

ՊԵԿ-ն այժմ աշխատանքներ է տանում վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:

Leave a Comment