Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «աբսուրդային» է համարում Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը «Թրամփի ուղի» նախագծին։ Factor TV-ին տված հարցազրույցում Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։ Հունվարի 30-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է դիտարկել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու հնարավորությունը՝ շեշտելով «Ռուսական երկաթուղիներ» (РЖД) ընկերության եզակի փորձառությունը։ «Ռուսական երկաթուղիները» 2008-ից Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցի հավատարմագրային կառավարիչն է։ «Ես չեմ կարող նման պնդում անել. նախ և առաջ՝ TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Եթե մենք խոսում ենք նմանատիպ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ իս՝ դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց […]