3 փետրվարի 2026 – 12:36 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ երկրի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը 2018 թվականին կազմել է 150 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականին այն հասել է 664 միլիարդի՝ աճելով ավելի քան 4,4 անգամ։
Նրա փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում շուկայում գործարքների ծավալը նույնպես աճ է գրանցել՝ մոտ 3.8 անգամ։
«Բաժնետոմսերի շուկան ևս զգալի զարգացում է ունեցել 2018-2025թթ․ ընթացքում՝ 2018թ․ 145 մլրդ-ից հասնելով 467 մլրդ դրամի, այսինքն աճել է 3․2 անգամ»,-գրել է նա: