Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը

https://arm.sputniknews.ru/20260202/hajtni-e-erb-ev-vortegh-kkajana-irani-ev-amn-i-nerkajacucichnery-handipumy-98333214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_f59701e6d7ab98ad80c47ba5d2d93f11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի, միջուկային պայմանագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Իրանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 6–ին: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան «Axios» պարբերականը։

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6–ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքը:

Այս հանդիպումը կլինի ԱՄՆ–ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջինը 2025 թ. հունիսին բանակցությունների ձախողումից և 12–օրյա պատերազմից հետո: Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։

Լուրը հաստատել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։

Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։

Leave a Comment