https://arm.sputniknews.ru/20260202/3-mard-e-viravvorvel-belgvorvodi-marzum-ukrainaji-zu-anodachuneri-hardzakman-hetevanqvov-98330171.html
3 մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակման հետևանքով
3 մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T20:41+0400
2026-02-02T20:41+0400
2026-02-02T20:42+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
վիրավոր
բելգորոդ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89459702_0:120:1280:840_1920x0_80_0_0_466d4e23fd33c65a44c6744100ad912d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակումների հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները տուժածին՝ ականապայթյունային վնասվածքով, կոտրվածքով և ոտքի բեկորային վիրավորումներով, տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89459702_0:0:1280:960_1920x0_80_0_0_0c328c99ddc79ea9d0f9157d98a9b0ae.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, բելգորոդ, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, բելգորոդ, պատերազմ
Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակումների հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Գրայվորոնսկի շրջանի Զամոստյե գյուղում վիրավորվել է մեկ տղամարդ։ Դրոնը հարվածել է Դունայսկի գյուղական բնակավայրի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կուլակովի ծառայողական մեքենային, երբ նա հաց էր բերում բնակավայր և գյուղի երկու բնակչի տանում էր դեղատուն։ Տուժած ուղևորին ճանապարհին հանդիպած տրանսպորտով հասցրել են Գրայվորոնսկի շրջանային կենտրոնական հիվանդանոց»,-գրել է Գլադկովն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները տուժածին՝ ականապայթյունային վնասվածքով, կոտրվածքով և ոտքի բեկորային վիրավորումներով, տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։