Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունը, թե «ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին», լայն արձագանք է գտել հասարակության տարբեր շերտերում և քաղաքական շրջանակներում։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում մեկնաբանությունները հաջորդում են մեկը մյուսին՝ առաջ բերելով բուռն քննարկումներ։
Ավելի ուշ Սարգիս Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ փորձելով արձագանքել իր հասցեին հնչած քննադատություններին։
Մինչդեռ, քաղաքագետ Էդգար Առաքելյանը խստորեն դատապարտում է հանրային տիրույթում հնչած խոսույթը՝ այն համարելով անթույլատրելի, իսկ հասարակական հարաբերությունների համար՝ վտանգավոր։ Նրա համոզմամբ՝ հանրային քաղաքական դաշտում հայտնվող անձինք պարտավոր են գիտակցել իրենց խոսքի հետևանքներն ու կրել պատասխանատվություն։
«Կյանքը ցույց է տալիս, որ այդ մարդիկ շատ հեռու են ազգայինից։ Իրենց կենցաղով, ապրելակերպով, մտածելակերպով ու խոսքով, ըստ էության, օտար են և Հայաստանի հետ շատ քիչ առնչություններ ունեն»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
