Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ – Armenia Today

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի և Արագածոտնի մարզից մինչև Լոռու մարզ տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Leave a Comment