Արևմտյան երկրների մտավախությունները հիմնազուրկ են. ՇՀԿ գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20260202/arevmtjan-erkrneri-mtavakhutjunnery-himnazurk-en-shhk-glkhavvor-qartughar-98324524.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_66:0:1357:968_1920x0_80_0_0_6cc4cf7764d93bb820bdcd41edd50062.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շհկ, արևմուտք, զորավարժություններ, նուրլան երմեկբաև

շհկ, արևմուտք, զորավարժություններ, նուրլան երմեկբաև

Բաժանորդագրվել

Կազմակերպության բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին Իրանում անցկացվել են «Սահանդ-2025» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ զորավարժությունների վերաբերյալ Արևմուտքի մտավախությունները հիմնազուրկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Վերոհիշյալ մտավախությունները, մեր կարծիքով, հիմք չունեն, քանի որ ՇՀԿ գործունեությունը կրում է ոչ առճակատման բնույթ և ուղղված չէ երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ», – հայտարարել է Երմեկբաևը:

Նա հայտնել է, որ ՇՀԿ անդամ պետությունները սերտ կապի մեջ են 2026 թվականին համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակացույցի համաձայնեցման հասնելու համար ինչպես զինվորականների, այնպես էլ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գծով:

Երմեկբաևը հիշեցրել է, որ կազմակերպության բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին Իրանում անցկացվել են «Սահանդ-2025» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները։ Երկրորդ փուլին հրավիրվել են մասնակցելու նաև այլ երկրներ՝ կառույցի գործընկերներ Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան, Իրանի հարևան պետությունները՝ Իրաքը և Օմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչներ:

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Միավորման գործընկեր երկրներն են՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Լաոսը, Մալդիվները, Մոնղոլիան, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան:

Leave a Comment